ISO 9001:2015

2024-05-07

Մենք ձգտում ենք հաճախորդների սպասելիքները բավարարել և գերազանցել:

ISO 9001:2015 հավաստագիրն հաճախորդներին տալիս է վստահություն: Դա նշանակում է, որ Սմարթ Շիփփինգսում մենք իրականացրել ենք որոշակի գործընթացների կանոնակարգում՝ որակ ապահովելու համար, և ձգտում ենք հաճախորդների սպասելիքները բավարարել և գերազանցել: Այս հավաստագիրը հաստատում է, որ մենք ունենք հետևյալը.

 

  • Հաճախորդամետ  քաղաքականություն: Մեզ համար առաջնահերթ են հաճախորդների կարիքները և ջանասիրաբար աշխատում ենք նրանց պահանջներին համապատասխան լուծումներ տրամադրելու համար:
  • Շարունակական բարելավում: Մեր աշխատանքը  նվիրված է շարունակական բարելավմանը, պարբերաբար վերանայելով և կատարելագործելով մեր գործընթացները՝ պահպանելով որակի ամենաբարձր չափանիշները:
  • Ռիսկերի հասկացում։ Մենք հայտնաբերում և նվազեցնում ենք ռիսկերը՝ ապահովելով մեր գործունեության ճկուն և հուսալի ընթացքը:

 

ISO 9001:2015 հավաստագրին արժանանալով  մենք նշանակալի քայլ ենք կատարել մեր հաճախորդների հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ: Այս հավաստագրումը ոչ միայն ամրապնդում է մեր դիրքը՝ որպես վստահելի գործընկեր, այլ նաև ընդգծում է մեր առաքելությունը՝ գերազանցություն ապահովելու այն ամենում, ինչ անում ենք: