ISO 9001:2015
2024-05-07
Մենք ձգտում ենք հաճախորդների սպասելիքները բավարարել և գերազանցել:
ISO 9001:2015 հավաստագիրն հաճախորդներին տալիս է վստահություն: Դա նշանակում է, որ Սմարթ Շիփփինգսում մենք իրականացրել ենք որոշակի գործընթացների կանոնակարգում՝ որակ ապահովելու համար, և ձգտում ենք հաճախորդների սպասելիքները բավարարել և գերազանցել: Այս հավաստագիրը հաստատում է, որ մենք ունենք հետևյալը.
- Հաճախորդամետ քաղաքականություն: Մեզ համար առաջնահերթ են հաճախորդների կարիքները և ջանասիրաբար աշխատում ենք նրանց պահանջներին համապատասխան լուծումներ տրամադրելու համար:
- Շարունակական բարելավում: Մեր աշխատանքը նվիրված է շարունակական բարելավմանը, պարբերաբար վերանայելով և կատարելագործելով մեր գործընթացները՝ պահպանելով որակի ամենաբարձր չափանիշները:
- Ռիսկերի հասկացում։ Մենք հայտնաբերում և նվազեցնում ենք ռիսկերը՝ ապահովելով մեր գործունեության ճկուն և հուսալի ընթացքը:
ISO 9001:2015 հավաստագրին արժանանալով մենք նշանակալի քայլ ենք կատարել մեր հաճախորդների հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ: Այս հավաստագրումը ոչ միայն ամրապնդում է մեր դիրքը՝ որպես վստահելի գործընկեր, այլ նաև ընդգծում է մեր առաքելությունը՝ գերազանցություն ապահովելու այն ամենում, ինչ անում ենք: