Լայնածավալ նախագծերի համար մեծածավալ բեռների փոխադրումների կառավարումը պահանջում է փորձառու, խելացի և բանիմաց անձնակազմ, ով պետք է ուսումնասիրի բոլոր բեռնափոխադրման տարբերակները, հարցում անցկացնի, դիտարկի հնարավոր խնդիրները, ֆիզիկական և ոչ ֆիզիկական խոչընդոտները, արագ և վճռական արձագանքի արտակարգ իրավիճակներին: Մեր մոտեցումը հետևյալն է․ ծրագրի լոգիստիկայի տրոհում և առանձին վերահսկում։

Հեշտ և հարմար

Smart Shippings թիմը ջանք ու եռանդ չի խնայում աջակցելու Ձեզ ամեն հարցում։ Առաջարկում ենք հեշտ ու հարմար լուծումներ Ձեր և Ձեր բիզնեսի համար։

Վստահելի և ապահով

Դուք շահում եք օգտվելով մեր կողմից մատուցվող Ձեր և Ձեր բիզնեսի համար արդյունավետ, վստահելի և անվտանգ լուծումներից:

Մեր ծրագրի լոգիստիկայի ծառայությունները ներառում են՝

  • ծրագրի լոգիստիկայի իրագործելիության ուսումնասիրություններ

  • ճանապարհային ուսումնասիրություններ,

  • լոգիստիկայի բյուջե և պլանավորում,

  • ծրագրի հոսքի նկարագրություններ,

  • բեռների հսկողություն՝ բեռնման և բեռնաթափման ընթացքում, ինչպես նաև տարանցման ընթացքում,

  • ամբողջական / մասնակի չարթերներ՝ ծովային և օդային ուղիներով,

  • համախմբում, փաթեթավորում և բեռի կոնտեյներացում,

  • բեռնափոխադրման ապահովագրություն,

  • մեծածավալ բեռների բեռնափոխադրում,

  • ծանր բեռներ,

  • նախնական ստուգում,

  • բեռների զննում,

  • մաքսային և առաքման փաստաթղթեր:

en_USArmenian
ru_RURussian en_USEnglish hyArmenian
/* */